Հայաստանը մտնում է ԱՊՀ-ում հանրահայտ հեղինակային շրջագայությունների թոփ հնգյակի մեջ
ՏուրՍտատ զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ ամենահանրահայտ ուղղությունների թոփը ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար։
Երեւանը, Սեւանը եւ Ջերմուկը Հայաստանում, Ալմաթին, Ալմաթիի մարզը եւ Բուրաբայն ու Աքթաուն Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը եւ Վիտեբսկը Բելառուսում, Բաքուն, Շեքին ու Գաբալան Ադրբեջանում, Բուխարան ու Սամարղանդը Ուզբեկստանում մտնում են ամենահանրահայտ ուղղությունների մեջ ԱՊՀ երկրներում՝ հեղինակային շրջագայությունների համար։
ՏուրՍտատի տվյալներով՝ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Հատկապես տարածված են թրեւըլ-բլոգերների հեղինակային շրջագայություններն ու էքսկուրսիաները։
Հեղինակային շրջագայությունները ճանապարհորդություններ եւ շրջագայություններ են թրեւըլ-փորձագետի հետ 5-15 մարդուց բաղկացած ոչ մեծ խմբով։
Հեղինակային գաստրոնոմիական շրջագայությունների, էքսկուրսիոն շրջագայությունների, թրեքինգ-շրջագայությունների եւ արշավների, ջիփ-տուրերի ու ֆոտո-տուրերի պահանջարկն ամենամեծն է։ Մեկ շաբաթվա հեղինակային շրջագայության համար զբոսաշրջիկները պատրաստ են ծախսել 1-15 հազար դոլար երկուսի համար։
Վարկանիշը կազմվել է հեղինակայնին շրջագայությունների պահանջարկի եւ հանգստի առաջարկությունների շուկայի վերլուծության արդյունքներով։