«Գեղեցկուհի ես»․ Քիմ Քարդաշյանի մարմինն ընդգծող զգեստով լուսանկարները հիացրել են Քայլի Ջեններին
39-ամյա Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է նոր տպավորիչ ֆոտոշարքով։ Ռեալիթի-շոուի աստղը կերպարանք է ընդունել լողափում:
Նկարահանումների համար նա ընտրել է մետլասե, վագրի պրինտով երկարափեշ զգեստ։ Վագրի պատկերով «գիշատիչ» հագուստը գեղեցիկ կերպով ընդգծել է նրա փարթամ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու խաչի տեսքով ականօղերը։
Քանյե Ուեսթի կինը նկարահանվել է լողափում՝ խոշոր քարերի ֆոնին պառկած։ Թխահեր գեղեցկուհին հմտորեն կեցվածք է ընդունել՝ լուսանկարչին հնարավորություն տալով լուսանկարել իր կազմվածքն առավել շահավետ կողմերից:
«Գեղեցկուհի ես», - կադրերին կից մեկնաբանությունների հատվածում գրել է Քայլի Ջենները։ Քիմի հետեւորդները միացել են նրա հասցեին արված հաճոյախոսություններին։ «Շատ գեղեցիկ ես», «Հիանալի», «Հիանալի տեսք ունես», — գրել են հետեւորդները։
Ինչպես պարզվել է տվյալ ֆոտոշարքն իրականացվել է Քիմ Քարդաշյանի վավերագրական ֆիլմի համար։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram