Խալիֆա Հաֆթարը համաձայնել է հրադադար կնքել․ ԳԴՀ ԱԳ նախարար
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը համաձայնել է հրադադար կնքել, Բենգազիում Հաֆթարի հետ երեք ժամանոց հանդիպման արդյունքներով հինգշաբթի օրը, հունվարի 16-ին, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը։ Նրա խոսքերով՝ գեներալը համաձայնել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը՝ անկախ նրանից, թե կստորագրվի արդյոք համապատասխան համաձայնագիր, հայտնում է DW-ը։
Երեք օր առաջ գեներալ Հաֆթարը Լիբիայի միջազգայնորեն ճանաչված վարչապետ Ֆազիմ Սարաջի հետ յոթ ժամանոց բանակցություններից հետո մեկնել էր Մոսկվայից՝ հրաժարվելով ստորագրել փաստաթուղթը՝ դա պատճառաբանելով կողմանկիցների հետ խորհրդակցության անհրաժեշտությամբ։
Հաֆթարը նաեւ հաստատել է Մաասին, որ պատրաստ է հունվարի 19-ին ժամանել Բեռլին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբիայի գագաթաժողովին մասնակցելու համար։ Ավելի վաղ իր մասնակցությաունը հաստատել էր Սարաջը։ Լիբիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011-ից, Մուամար Քադաֆիի տապալումից հետո։