Իրանական միջուկային համաձայնագիրը սպառնալիքի տակ է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը կարծում է, որ իրանական միջուկային համաձայնագիրը սպառնալիքի տակ է գտնվում, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ վեճերի լուծման մեխանիզմը, որ նախաձեռնել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, ուղղված է խնդիրների դիվանագիտական լուծմանը։
«Իրանն աստիճանաբար զրկում է համաձայնագիրն իր էությունից։ Այն վտանգի մեջ է, եւ Իրանը պետք է պահպանի իր պարտավորությունները, ինչպես մենք ենք դա արել»,- այն բանից հետո, երբ եվրոպական երեք երկրները նախաձեռնել են վեճերի լուծման մեխանիզմը՝ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Ժան Իվ Լե Դրիանը։