Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է ԴՀԾ ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Թեկնածությունը կքննարկվի Պետդումայում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ եւ նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Համաձայնություն ստանալով՝ նա ներկայացրել է Միշուստինի թեկնածությունը, որը կքննարկվի Պետդումայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ չորեքշաբթի Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին եւ առաջարկել քննարկել իշխանական մարմինների միջեւ լիազորությունների մասնավոր բաշխման մասին Սահմանադրության փոփոխությունները: Մասնավորապես, նա առաջարկել է Պետդումային իրավունք տալ ոչ միայն համաձայնեցնել, այլ նաեւ հաստատել վարչապետի, փոխվարչապետի եւ կառավարության այլ անդամների նշանակումը:
Ուղերձից հետո ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: