Ֆրանսիայիում կբացվի Բրիթնի Սփիրսի անհատական ցուցահանդեսը
Sympa պատկերասրահը կանցկացնի Բրիթնի Սփիրսի նկարների ցուցադրությունը Ֆրանիսայի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆիժակ քաղաքում, հայտնում է NME-ն։
«Ուրախ ենք հայտնել, որ Բրիթնի Սփիրսի առաջին անհատական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 18-ին՝ ժամը 18-ից մինչեւ 21-ը»,- ասված է պատկերասրահի Instagram-յան էջում։
Չի հաղորդվում՝ երգչուհու քանի աշխատանք կներառվի էպոզիցիայիում։ Հայտնի չէ նաեւ՝ արդյոք երգչուհին ծրագրում է մասնակցել դրան։
Ցուցադրանմուշներից մեկը կլինի ծաղկային մոտիվներով աշխատանքը։ Երգչուհին դրա վրա կատարված աշխատանքի ընթացքը հրապարակել է Instagram-ում 2017թ.-ին։ Հավանաբար, նա կտավի վրա պատկերել է իր այգում աճող ծաղիկները։