Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը հայտարարել է, որ Մերձմոսկվայում կռվի ընթացքում կրակել են իր ոտքի վրա
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը հայտարարել է, որ Մերձմոսկվայում կռվի ընթացքում կրակել են իր ոտքի վրա։ Երգչի խոսքերը մեջբերում է Starhit-ը։
«Ես հանգստանում էի սրճարանում։ Այնտեղ ծեծկռտուք սկսվեց. դուրս եկանք փողոց՝ խոսելու, այսպես ասած՝ տղամարդու նման հասկանալու համար։ Միայն թե խոսակցությունը չստացվեց, քանի որ նրանցից մեկի մոտ ատրճանակ կար, եւ նա կրակեց ոտքիս։ Ես, իհարկե, վախեցա»,- Starhit-ին հայտնել է երգիչը։
Ալեքսանդր Նիկոլաեւիչին շտապօգնության մեքենայով հասցրել են Վիշնեւսկու անվան վիրաբուժության ինստիտուտ։ Բժիշկները գնդակը հանելու համար միջամտություն են կատարել։ «Մի անհանգստացեք, հիմա առողջությանս ոչինչ չի սպառնում,- ասել է Սերովը։ - Շնորհակալություն բժիշկներին, որոնք ոտքի կանգնեցրին։ Հանեցին գնդակը, մշակեցին ամեն ինչ։ Միայն թե հիմա թեթեւ կաղում եմ։ Բայց կարծում եմ՝ արագ կապաքինվի։ Հիմա ստիպված եմ բժիշկների հսկողության տակ լինել։ Նշանակված ժամանակ նրանց մոտ եմ գնում խորհրդատվության»։