Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդին. Հանդիպումը փակ է եղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ:
Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին: