Ի՞նչ է խորհրդանշում Քրիսթեն Ստյուարտի նոր դաջվածքը
«Զիլս Մարիա» ֆիլմի նկարահանման հրապարակում պապարացիները հետևել են «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Քրիսթեն Ստյուարտին: Դերասանուհին շատ մռայլ կերպարով է եղել. նա ամբողջովին սև հագուստով էր: Բացի այդ՝ նա ձեռքին նոր դաջվածք ուներ:
Դերասանուհին շատ յուրահատուկ դաջվածք էր արել, նա աչք էր դաջել ձեռքին: Մինչ այդ դաջվածքը՝ նա ևս երկու դաջվածք ուներ, որոնցից մեկը նվիրված էր "Black Flag" խմբին, իսկ մյուսն անկրկնելիություն է խորհրդանշում: Թե նոր դաջվածքն ինչ է խորհրդանշում, դեռ հայտնի չէ: Բայց լրագրողների կարծիքով՝ երգչուհու նոր դաջվածքը ժամանակավոր է: