Ժանսեմի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական Եկեղեցում
Աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի օրը` ժամը 14.30, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական Եկեղեցում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Իսի լե Մուլինոյի իր տանը օգոստոսի 27-ի երեկոյան մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
Մահվանից վայրկյաններ առաջ նա դիմել է դստերը` Քրիստինային և ասել. «Ես հեռանում եմ…»: