Բրիթնի Սփիրսի բիկինիով լուսանկարը շոկի է ենթարկել երկրպագուներին
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջին մի քանի ամիսների ընթացքում, կարծես, ապաքինվել է ծանր դեպրեսիայից եւ երկրպագուներին ուրախացնում է մաքուր օդում յոգայի իր պարապմունքներով: Իսկ ահա Instagram-ում նրա նոր լուսանկարը երկրպագուներին շփոթության մեջ է գցել ։
Կադրում փոփ աստղը կերպարանք է ընդունել օձի պրինտով լողազգեստով եւ մարզումների արդյունքը իսկապես շատ նկատելի է, բայց Բրիթնին ինչ-որ կերպ հոգնած եւ տխուր տեսք ունի: «Անհամբեր սպասում եմ գարնան գալուն», - այսպես է նա մակագրել հրապարակումը։
Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ երգչուհու տարօրինակ շպարը, որը նրան ավելի տանջված տեսք է հաղորդում։ Հետեւորդները վստահ են, որ Բրիթնին շատ ավելի լավ տեսք ունի բնական կերպարում։
«Ես չեմ հասկանում նրա դիմահարդարումը, ո՞վ է դա անում», «Քեզ աչքերի գծաներկ պետք չէ, դու գեղեցիկ ես առանց դրա», — մեկնաբանել են օգտատերերը: