Իրանը բողոք է հայտնել Զարիֆին վիզա չտրամադրելու առիթով
Միավորված Ազգերի Կամակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղարկված նամակում վճռական բողոք է հայտնել այն առիթով, որ Թրամփի վարչակազմը հրաժարվել է վիզա տրամադրել Իրանի արտաքին գործերի նախարարին՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստին, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գոտերիշին ուրբաթ գրած նամակում բողոք է հայտնել ԱՄՆ-ի դեմ եւ հայտարարել. «մեր խորին մտահոգությունն ենք հայտնում, որ ԱՄՆ-ը բազմիցս չի կատարում իր իրավաբանական պարտավորությունները եւ ՄԱԿ-ն օգտագործում է որպես կոնկրետ երկրների դեմ քաղաքական գործիք»։
«ԱՄՆ-ը դրական չի արձագանքել կազմակերպության մտահոգությանը եւ վիզա տրամադրելուն կամ որոշ պետությունների դեմ անօրինական սահմանափակումներին։ Ստեղծված իրավիճակում գոյություն ունեցող իրավական ընթացակարգերը պետք է օգտագործվեն միջազգային իրավունքի այդ խախտումը շտկելու համար»,- ասել է նա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների չկատարումը, ինչն անդրադարձել է նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպությունում իրանցի ներկայացուցիչների նորմալ գործունեության վրա, իրավաբանական վեճ է ընդունող կողմի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ»,- ասել է նա։
Մինչ այդ ԱՄՆ-ը հրաժարվել էր վիզա տրամադրել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը պատրաստվում էր մասնակցել ՄԱԿ ԱԽ նիստին։