Էրդողանը հաջորդ ընտրություններում չի կարող ընտրվել նախագահ. Թուրքական հետազոտական ընկերություն
Թուրքական հետազոտական եւ սոցիոլոգիական ուսումասիրություններ իրականացնող Polimetr ընկերության նախագահը հայտնել է, որ հաջորդ ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այլեւս չի կարող լինել իշխանություն։
Թուրքական Tarafsizhaber կայքի հետ զրույցում, Polimetr ընկերության նախագահ Մեհմեդ Գյունալ Օլչերը շեշտել է, թե այս պահի սոցհարցումներով «Ազգայնական շարժում» կուսակցությունը չի հաղթահարում սահմանված շեմը, իսկ Դավութօղլուի հիմնած նոր կուսակցությունն արդեն ունի 10 տոկոս ձայն։ Նա շեշտել է, թե իշխող կուսակցության ձայները գնալով նվազում են եւ հաջորդ ընտրություններում այլեւս շանս չունեն իշխանություն դառնալու։
«Էրդողանն էլ չի կարող նախագահ դառնալ, քանի որ արդեն 2 անգամ նախագահ է դարձել։ Սահմանադրության մեջ հստակ գրված է այս սահմափակումը։ Միակ լուծումը կլինի սահմանադրական փոփոխություններով ժամկետն ավելացնել»,–ասել է Մեհմեդ Գյունայ Օլչերը։