Իրանը կարող է միջուկային զենք ստանալ 2 տարվա ընթացքում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Իրանը կարող է միջուկային զենք ստանալ 2 տարվա ընթացքում, եթե երկիրը շարունակի խախտել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է Reuters-ը:
«Եթե նրանք շարունակել են համաձայնագրից հրաժարվել, ապա բավականին կարճ ժամանակահատվածում՝ մեկից մինչեւ երկու տարում, կարող են միջուկային զենք ստանալ»,- ասել է Լե Դրիանը:
ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր՝ հունվարի 10-ին արտահերթ խորհրդակցություն են անցկացնելու՝ Միացյալ Նահանգներին եւ Իրանին առճակատման ճանապարհից հեռացնելու միջոցներ գտնելու համար: