ԱՄՆ-ը և Իրանը դեէսկալացիայի հարցով հաղորդագրություններ են փոխանակել․ Financial Times
ԱՄՆ-ը եւ Իրանը իրենց միջեւ ծագած հակամարտության դեէսկալացիայի հարցով տեղեկատվության փոխանցման ոչ պաշտոնական ալիքի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել, գրում է Financial Times-ը հղում կատարելով աղբյուրին։
Թերթի տեղեկատվությամբ, շփումը իրականացվել է լույս չորեքշաբթի գիշերը՝ Շվեյցարիայի միջնորդությամբ։ Ընդ որում, թերթը եզրակացնում է, որ Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկինում արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը մեկ քայլ հետ են գնում պատերազմի հնգօրյա սպառնալիքից, որը հետեւել էր հունվարի 3-ին ամերիկացիների կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ի առավոտյան հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքում երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում են ամերիկյան զինվորականների կողմից։
Քաղաքացիներին ուղղված ելույթով հանդես գալով Սպիտակ տանը՝ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ խաղաղության հաստատմանը եւ հուսով է, որ Թեհրանը ներդաշնակ հարաբերություններ կունենա աշխարհի մնացած երկրների հետ։ Միաժամանակ, ամերիկյան առաջնորդը խոստացել էր Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահամանել։