Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել ԱՄՆ սպառնալիքները
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է խիստ դատապարտի ԱՄՆ բոլոր անօրինական սպառնալիքները։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում՝ հասցեագրված կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ամենալուրջ կերպով դատապարտի Միացյալ Նահանգների անօրինական եւ անզուսպ քաղաքականությունը, ինչպես նաեւ պատասխանատվության կանչի բոլոր հակաիրավական գործողությունների համար եւ ստիպի ենթարկվել միջազգային իրավունքին»,- նշվում է փաստաթղթում։