Իրանը բոլոր հարևան երկրներին հրավիրել է մասնակցելու Ռուսաստանի և Չինաստանի հետ անցկացվող զորավարժություններին
Իրանի ԶՈՒ հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ Իրանը հրավիրում է տարածաշրջանի բոլոր երկրներին միանալ միավորված զորավարժությունների հաջորդ փուլին, որն անցկացվում է երկրում Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ, հաղոդրում է Mehr-ը:
Նա ընդգծել է, որ, ըստ Իրանի, ծովային անվտանգությունը ծովային հնարավորություններ ունեցող երկրների կոլեկտիվ մոտեցումը պահանջող խնդիր է:
Շեշտելով Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը՝ Խանզադին նշել է, որ զորավարժությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, վկայում են քաղաքականության, տնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ այս օրերին Հնդկական օվկիանոսում անցկացվում են «Ծովային անվտանգության գոտի» խորագրով ժամանակակից զորավարժություններ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի Ռազմածովային ուժերի մասնակցությամբ: