Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդականը ԱՄՆ նախագահի դեմ հայց է ներկայացրել
Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդականը նրա դեմ հայց է ներկայացրել: Նա պնդում է, որ Սպիտակ տանը պաշտոն չի ստացել հղիության պատճառով: Այս մասին նշված է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի էլեկտրոնային բազա ստացված նյութերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հայցի դիմումից հետեւում է, որ խոսքը Ֆլորիդա նահանգի բնակիչ Արլին Դելգադոյի մասին է: Նա 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի հունվարի 20-ը Թրամփի շտաբում աշխատել է լատինաամերիկյան ծագմամբ ընտրողներին վերաբերող հարցերով խորհրդական:
Դելգադոյի խոսքով՝ 2016 թվականի նոյեմբերին իմացել է, որ հղի է Ջեյսոն Միլլերից, որը նրա պետն էր: Նա Թրամփի շտաբի պաշտոնական ներկայացուցիչն էր:
Թրամփի նախընտրական քարոզարշավը եւ անցումային շտաբը ղեկավարող անձինք իբր Դելգադոյին հայտնել են, որ նա Սպիտակ տանը պաշտոն չի ստանա հղիության պատճառով: Նա ավելի ուշ ազատվել է: Դելգադոն որդի է ունեցել:
Կնոջ կարծիքով՝ ինքը խտրականության է ենթարկվել: Նա փոխհատուցման վճարում է պահանջում, որի չափը պետք է որոշի դատարանը: Հայցի դիմումում որպես պատասխանող նշված են Թրամփը եւ նրա նախընտրական շտաբի մի շարք նախկին ղեկավարներ: