«Շուտով»․ Լիլուի նախատոնական լուսանկարը՝ զարդարված եղեւնու ֆոնին
Լիլուի կյանքում օրերս կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում,ամուսնացել է սիրելիի՝ Արկադի Վարդանյանի հետ։
Երգչուհին Instagram-ի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Լիլուն պատկերված է գեղեցիկ զարդարված տոնածառի ֆոնին։ Նա կրում է դեղին երանգի ապորտային շապիկ, վարսերը հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին հեշթեգերում նշել է․ «#Շուտով» եւ նկարին փակցրել «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» սմայլիկը։