«Օսկար»-ի դափնեկիր Ջեյն Ֆոնդան տոնել է իր 82-ամյակը ճաղերից այն կողմ
Ուրբաթ ամերիկացի դերասանուհի Ջեյն ֆոնդան կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հարեւանությամբ էկոցույց անցկացնելու համար։ Նա արդեն հինգերորդ անգամ էր ձերբակալվել։ Ավելի վաղ Ֆոնդան չէր բացառում, որ կտոնի իր 82-րդ տարելիցը (դեկտեմբերի 21-ին) բանտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ձերբակալման ժամանակ մարդկանց բազմությունը երգել է․ «Ծնունդդ շնորհավոր, Ջեյն»։ Ի պատասխան՝ Ջեյնը հաղթանակած բարձրացրել է ձեռքերը։
Washington Post թերթի տվյալներով՝ դերասանուհու հետ մեկտեղ ձերբակալել են նրա 137 կողմնակիցներին։ «Հրժեջի տագնապ» խորագրով բնապահպանական ակցիան Ֆոնդան անցկացնում է յուրաքանչյուր ուրբաթ՝ սեպտեմբերից սկսած։
Ջեյն Ֆոնդան «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Քլյութ» (Klute, 1971) եւ «Վերադարձ դեպի տուն» (Coming Home, 1978) ֆիլմերի համար։ Նա արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների (1962, 1972, 1973, 1978, 1979 [կրկնակի], 1980), Կինոյի եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի երկու (1979, 1980) եւ «Էմմի»-ի մեկ մրցանակի(1984)։ Ֆոնդան ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ եւ կանանց իրավունքների պաշտպանությամբ։