Եվա Բաղդասարյանը՝ ոճային կերպարում
Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:
Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, իսկ կերպարը համալրել է ոճային գոտին։ Եվան հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։