«Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ. Նազելի Բաղդասարյան
Նախօրեին և այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։
Հատկապես այս օրերին՝ «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
Զգոնություն և տոկունություն բոլորիս»,- գրել է Բաղդասարյանը:։