Սելենա Գոմեսն ընկերացել է Անջելինա Ջոլիի հոր հետ
21-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը չի հանգստանում: Նա "MTV VMA 2013" մրցանակաբաշխությունից հետո միանգամից հագուստը փոխել է և նստել ինքնաթիռ, որպեսզի մեկնի Լոս Անջելես՝ մասնակցելու «Գնացինք նրանց ետևից» ֆիլմի պրեմիերային, որին մասնակցում էին նաև դերասաններ Իտանա Հոուքը և Ջոն Վոյթը:
Սելենան ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի քանի հագուստ է փոխել: Անջելինա Ջոլիի հայրը՝ 74-ամյա Ջոն Վոյթը նույնպես ներկա էր ֆիլմի պրեմիերային, սակայն նրա աղջիկը հոր կողքին չէր, քանի որ ընտանեկան գործերով էր զբաղված: Սելենան ֆիլմի նկարահանումների ժամանակ հասցրել է ընկերանալ Ջոլիի հոր՝ Ջոն Վոյթի հետ: