Հղիությունը՝ հիվանդություն չէ. Ֆերգի
38-ամյա Ֆերգին, չնայած իր հղիությանը, շարունակում է ակտիվ կյանքով ապրել:
Մի քանի օրից նրա փոքրիկը լույս աշխարհ է գալու, բայց նա նույնիսկ հղիության վերջին օրերին շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին: Տունը նստելու փոխարեն՝ նա օգնում է իր ամուսնուն նկարահանումների ժամանակ:
Ինչպես հայտնել էինք, երգչուհին վերցրել էր իր ամուսնու անուն-ազգանունը՝ դառնալով Ստեյսի Էնն Դյուամել: Երգչուհու ամուսինը հպարտանում է իրենով: Նա նշել է, որ իր կինը շատ թեթև է տանում հղիությունը և նրա տրամադրությունը միշտ բարձր է լինում:
Աստղային ծնողները խոստովանել են, որ անհամբերությամբ են սպասում իրենց փոքրիկին: