Կրիշտիանու Ռոնալդուն՝ դաշտում, նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը՝ երեխաների հետ լեռներում (Լուսանկարներ)
Մինչ 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային դաշտում էր եւ հաղթանակ էր բերում «Յուվենտուս»-ին «Սամպդորիա»-ի հետ խաղում Իտալիայի առաջնության շրջանակներում, նրա ընատանիքը ժամանակ էր անցկացնում էր լեռնային հանգստավայրում։
Ֆուտբոլիստի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը (նրանք սիրավեպ ունեն արդեն երեք տարի) Instagram-յան էջում լուսանկարների է հրապարակել երեխաների ձմեռային արձակուրդից։ Բոլոր երեխաները՝ իննամյա Կրիշտիանու կրտսերը, երկուամյա Եվան եւ Մաթեոն, երկուամյա Ալանան (կրտսեր երեխային լույսն աշխարհ է բերել Ջորջինան) ուրախ ժամանակ են անցկացնում, սահում լեռներից, ձնագնդի խաղում... Ջորջինան եւս շատ երջանիկ է։ ««Մայրիկն» իմ սիրելի բառն է»,- երեխաների հետ լուսանկարները մեկնաբանել է Ռոդրիգեսը։
Բոլորովին վերջերս մամուլը քննարկում էր Կրիշտիանու Ռոնալդուի եւ Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի մասին տեղեկությունները, սակայն թեման, կարծես, օդում կախված է մնացել։ Ընդ որում, ֆուտբոլիստը լրատվամիջոցներին հայտնել է, որ հարսանիք է ծրագրում։
«Մի գեղեցիկ օր մենք կամուսնանանք»,- Ջորջինայի մասին լրագրողներին ասել է Ռոնալդուն։ Հաստատ, արժե՝ գեղեցկուհի, խելացի կին, հիանալի մայր. այսպիսի կնոջ ամեն օր չես հանդիպի։