Քոչարյան Անդոյի մարդ տեսակը (մի չհրապարակված պատմություն. Նարեկ Սամսոնյան
Սա թերևս վերջին գրառումն է էս կապակցությամբ, բայց որ սա չգրեի ինձ չէի ների: Ուրեմն Քոչարյան Անդոն էսօր պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին ու մոտավոր նշել, որ «Հայրապետյանը մարտի 1-ից հետո փոխեց իր ընկերներին և դրանից հետո իրենք չեն շփվել»: Ուրեմն հիմա ես կգրեմ մի չհրապարակված պատմության մասին, որի ուղղակի մասնակիցը հենց Անդրանիկ Քոչարյանն է ու դրանից հետո նրա բարոյական կերպարի մասին դատեք ինքներդ.
2012-2013 թվականներին Հայրապետյանը Քոչարյանի հետ չի շփվում ու մի օր իրանց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով բավականին «բարձր» բարոյական արժեհամակարգի տեր Անդոն դիմում է Հայրապետյանին: Քոչարյան Անդոն աղաչում պաղատում է, որ Հայրապետյանն իրան փրկի, քանի որ ոտքի գանգրենան հասել է գագաթնակետին ու Հայաստանում ոտքը կտրելու տարբերակն է միայն հնարավոր: Ռուբեն Հայրապետյանն էլ խղճի խայթից դրդված էս անշնորհակալ ուրացողին վերցնում ու տանում ա Գերմանիա բուժելու: Էդ սաղ ծախսերը Ռուբեն Հայրապետյանն ա հոգում, որ էսօր Անդոն երկու ոտի վրա կանգնած լինի ու իրան սենց պատասխանի:
Էս ա Անդոյի իրական կերպարը, էս ա իրա պատկերացրած ընկերությունը ու սա էսօր «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողվի» նախագահն ա: Անդոն Նիկոլի իշխանության հայելին ա ու վստահ եմ Անդոյի վերջաբանը ոտքը կտրելուց ավելի դաժան ա լինելու բարոյապես:
Հառամ ըլնի էն մանդատը, որի համար մարդն էս աստիճանի կարա կգահավիժի, յախք արա...: