ԱՄն-ը և Իրանը կալանավորվածների են փոխանակել
ԱՄՆ-ը Իրանի իշխանություններին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիին, որը առանց մեղադրանքների ներկայացման ամերիկյան Մինեսոտա նահանգում 2018թ․ հոկտեմբերի 22-ին կալանավորվել էր ՀԴԲ աշխատակիցների կողմից, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Կալանավորվածներին փոխանակելու համաձայնագրի շրջանակներում Իրանը ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, որը 2016թ․ Իրանում կալանավորվել էր լրտեսության կասկածանքով։
Իր հաղորդագրության մեջ իրանական ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրանցի գիտնականի ազատ արձակմանը, հատկապես Շվեյցարիայի կառավարությանն ու դեսպանությանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերն Իրանում։
Սուլեյմանին կալանավորվել էր Չիկագոյի օդանավակայանում։ Նա ԱՄՆ էր ժամանաել Մինեսոտայում «Մայո» բուժկենտրոնի հրավերով, որպեսզի ղեկավարի ինսուլտ տարած պացիենտների բուժման հետազոտական ծրագիրը, սակայն անսպասելի մեղադրվել էր ԱՄՆ-ից աճի հորմոնով սրվակների արտահանման փորձի մեջ։