«Նա ինձ ասաց, որ հաղորդագրություններ ուղարկեմ». Դանա Բորիսովան սկանդալ է բարձրացրել տաքսու խուլուհամր վարորդի պատճառով
Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան սկանդալ է բարձրացրել այն պատճառով, որ իրեն խուլուհամր վարորդով տաքսի են ուղարկել։ Դանան հարցազրույցի էր շտապում «Спас» հեռուստաալիքի ստուդիա եւ հենց մեքենայում էլ տեսագրություն է արել։
«Ես, իհարկե, ամեն ինչ հասկանում եմ, բայց մեքենայի վրա առկա չէ «Խուլուհամր վարորդ» գրությունը։ Նա ինձ հեռախոսով ցույց տվեց՝ ինձ հաղորդագրություններ գրեք։ Սա «Յանդեքս»-ն է»,- Instagram-յան էջի Stories բաժնում պատմել է Բորիսովան։
Դանան ամբողջ ճանապարհին չի կարողացել հանգստանալ։ Հեռուստահաղորդավարուհին իր զայրույթն է արտահայտել տեսանյութում։ Շիկահերը հայտարարել է, որ այդպիսի վարորդների դեմ ոչինչ չունի եւ հասկանում է, որ նրանք եւս պետք է գումար աշխատեն։ Սակայն հեռուստահաղորդավարուհին նշել է, որ իրեն պետք զգուշացնեին վարորդի «յուրահատկության» մասին։
«Ես «Յանդեքս. Տաքսի» զանգեցի եւ հարցի՝ արդյոք դա առհասարակ օրինաչափ է։ Օրինակ՝ մեքենայում տարբերիչ նշաններ չկան։ Նա ոչ միայն խուլ է, այլեւ համար, չի կարողանում խոսել։ Ի պատասխան ինձ ասացին. «Հաշմանդամները եւս պետք է գումար վաստակեն ու անջատեցին հեռախոսը»,- ասել է հեռուստահաղորդավարուհին։ Արդյունքում աստղը բարեհաջող հասել է նկարահանման վայր։
Աղբյուրը՝ Cosmo