Շիրակի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը Քեթիի ոլորաններում 200 մետր գլորվել է ու հայտնվել ձորում (Լուսանկարներ)
Շիրակի մարզում նոյեմբերի 23-ին ժամը 02:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Scania մակնիշի բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր: