Մինիմալ շպար, նորաձեւ ակնոց․ Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրն արվել է ավտոմեքենայում։ Դերասանուհին կրում է վարդագույն, ուսերը բաց, վարդագույն սվիտեր։ Քնքուշ կերպարը դերասանուհին համադրել է ոճային, նեղ, արեւային ակնոցով։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը գրել է․ «Որո՞նք են քո ամենասիրելի 3 երգերը, որ կարող ես անդադար, առանց հոգնելու լսել»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ կաշվե բաճկոն էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Հասմիկը նախապատվություն էր տվել նուրբ շպարին, ընդգծված էին շուրթերը։