Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով
Թուրքիայի նախկին հայաբնակ Մարաշ քաղաքի բնակիչներից մեկը հին հայկական գորգեր է հանել վաճառքի։
Թուրքական առուվաճառքի կայքում տեղադրված հայտարարության մեջ վաճառողը նշել է, որ 190 տարվա հայկական գորգերը 430*180 սմ եւ 455*150 սմ չափերով։
Մեկ գորգի համար վաճառողը պահանջում է 150 հազար ԱՄՆ դոլար: