Թուրքական լրատվամիջոցը հեռացրել է Ցեղասպանությունը ժխտող հոդվածը. լրագրողը ազատվել է աշխատանքից
Թուրքական Gazeteduvar լրատվական կայքի շուրջ Թուրքիայում կրքերը շիկացել են։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածը։
Gazetedevar կայքի խմբագիրը, Ցեղասպանությունը ժխտող հոդվածը հեռացնելուց հետո հայտարարել է, թե ժամանակի սղության պատճառով չի կարդացել հոդվածը մինչեւ տպվելը։
Ավելի ուշ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի հեղինակ Գոյւոլգյուն Թյուրքօղլուն։
Այս միջադեպը սկանդալի առիթ է դարձել Թուրքիայում։ Բազմաթիվ ազգայնականները սկսել են սպառնալ Gazeteduvar–ի գլխավոր խմբագրին։