Քայլի Ջեններն իր ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կվաճառի Max Factor-ի սեփականատիրոջը (Լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառել է կոսմետիկայի ֆրանկո-ամերիկյան արտադրող Coty Inc-ին, որը Max Factor ապրանքանիշի սեփանակատերն է։
Գործարքի գումարը կազմում է 600 մլն դոլար, հայտնել են երկու կողմերը։ Coty-ն Kylie Cosmetics-ը գնահատել է 1,2 մլրդ դոլար։ Ընկերությունը սպասում է, որ գործարքը կնպաստի կոսմետիկայի եւ մաշկի խնամքի սեգմենտի հասույթի աճին տարվա ընթացքում 1 տոկոսով հետագա երեք տարիների ընթացքում։
Ջենները կոստեմտիկայի իր հավաքածուն թողարկել է 2015թ.-ի նոյեմբերին։ Blueprint-ը հիշեցնում է, որ սկսելով երեք շրթներկից՝ նա աստիճանաբար լայնացրել է նմուշակազմը մինչ ստվերաներկերի տուփ, մատիտներ եւ այլ դեկորատիվ միջոցներ։ Առաջին 18 ամիսների ընթացքում Kylie Cosmetics-ը 420 մլն դոլար է վաստակել։ Իսկ այս տարվա մարտին Քայլի Ջենները դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն ունեցվածքը կուտակել է սեփական բիզնեսի միջոցով։