Ամերիկացի սահմանապահը վիրավորել է Ռուսաստանի քաղաքացու, որը փորձում էր հատել Մեքսիկայի սահմանը
ԱՄՆ Սահմանապահ պարեկման գործակալը կրակել է Ռուսաստանի քաղաքացու վրա, որը փորձում էր անլեգալ հատել երկրի սահմանը Մեքսիկայից, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով գերատեսչությանը։
Գործակալը փորձել է կալանավորել տղամարդուն ժամը 19.15-ին, ամերիկա-մեքսիկական սահմանին, Արիզոնայի նահանգի արեւելյան մասում, նշվում է ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայության հայտարարությունում։
«Երբ գործակալը փորձեց ձերբակալել օբյեկտին, տեղի ունեցավ ֆիզիկական պայքար, եւ գործակալը կրակեց՝ վիրավորելով նրան»,- նշել են գերատեսչությունում։
Վիրավորված սահմանախախտին հասցրել են Ֆենիքսի հիվանդանոց։ Նա մակերեսային վերքեր է ստացել։ Նշվում է նաեւ, որ սահմանապահ պարեկման գործակալը որեւէ վնասվածք չի ստացել։
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են ՀԴԲ-ում եւ ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայությունում։