ԱՄՆ սենատորը կոչ է անում անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման օգտին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Մենենդեսը ելույթ է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթից մեկ ժամ հետո:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը՝ հայտարարելով, որ այդ քվեարկությունը «թուրք ազգին մեծ վնաս է հասցրել»:
Էրդողանը նշել է, թե Թուրքիան «թաքցնելու ոչ մի բան չունի», եւ որ հարցը պետք է թողնել պատմաբաններին:
«Ես հավատում եմ, որ Սենատը Միացյալ Նահանգներին դուրս կբերի այս արատավոր շրջանից»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Սենատոր Մենենդեսը նախագահ Էրդողանին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ նա չի կարող շարունակել լռության իր դավադրությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:
«Ես հենց նոր հանդիպեցի (Թուրքիայի նախագահ - խմբ.) Էրդողանի եւ (ԱՄՆ - խմբ.) նախագահ Թրամփի հետ եւ խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- ասել է Գրեմը Սենատի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ։