Թուրքական բանակում 10 տարիների ընթացքում ինքնասպան են եղել ավելի քան 900 զինվոր
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը հայտնել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ինքնասպան են եղել կամ անզգուշության հետևանքով սպանվել են 166 թուրք զինվոր, իսկ ավելի քան 900 զինծառայող ինքնասպան են եղել վերջին 10 տարիների ընթացքում:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներից մեկը հարցում էր ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազին, թե այս տարիների ընթացքում քանի թուրք զինվորներ են ինքնասպան եղել:
Համեմատության համար, թուրքական կողմը հայտնում է, որ այս նույն ժամանակահատվածում 40 հայ զինվոր մահացել են զենքի անզգույշ օգտագործման հետևանքով, իսկ 17 զինվոր մահացել են դժբախտ պատահարներից, ինչպիսիք են թունավորումները, խեղդվելը, կռիվը և այլն: