Թուրքական դատարանը նորից ձերբակալեց հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին
Թուրքական դատարանը նորից ձերբակալեց հայտնի լրագրող եւ հեղինակ Ահմեթ Ալթանին ազատ արձակվելուց մեկ շաբաթ հետո, հեղաշրջման մեղադրանքով, տեղեկացնում է Reuters-ը։
Ալթանը բանտում էր 2016-ին նրա ձերբակալության պահից, պետական հեղաշրջման փորձից հետո, որը, ըստ Անկարայի, կազմակերպվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման կողմից։
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Ալթանի կրկնակի կալանավորումը մի գործով, որը նույնպես քննադատություն է առաջացրել Թուրքիայի արեւմտյան դաշնակիցների կողմից։ Նրանք մտահոգ են Գյուլենի կողմնակիցների դեմ բռնարարքների մասշտաբներից նախագահ Թայիփ Էրդողանի օրոք։
Ալթանի երկրորդ ձերբակալման մասին դատարանի որոշման մեջ նշվել է փախուստի վտանգի, նրա հանցագործությունների լրջության եւ խղճի խայթի բացակայության մասին՝ ի թիվս նրա կալանավորման այլ պատճառների։
«Օրենքը թաղվեց բետոնի տակ»,- Թվիթերում գրել է Ալթանի փաստաբան Ֆիգեն Քալիքուսուն։
«Դատարանը (անցած շաբաթ) որոշեց, որ ուղեւորությունների արգելքը բավական է։ Քալիքուսուն նշել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։
Ալթանը, նրա եղբյարը եւ այլ լրագրողներ մինչ այդ դատապարտվել էին ցմահ բանտարկության Գյուլենի ցանցի հետ կապերի առնչությամբ։ Անցած շաբաթ նա նորից դատապարտվեց կրկնակի դատավարության ընթացքում, բայց ազատ արձակվեց բանտից՝ հաշվի առնելով ժամկետը, որն արդեն նստել էր։
Ալթանին դատել են այն մեկնաբանությունների համար, որոնք նա արել է հեղաշրջման նախօրեին հեռուստաշոուում։ Նա հերքում է մեղադրանքները։