Ռիհաննա` «աղջիկ-մարիխուանա» (լուսանկարներ)
Ռիհաննայի սերը մարիխուանայի հանդեպ և դրա գովազդումը վաղուց արդեն դուրս են եկել «սովորական» կոչվելու սահմաններից: Հանրահայտ երգչուհին Twitter և Instagram էջերում պարբերաբար տեղադրում է լուսանկարներ և հաղորդագրություններ' թմրանյութերի վերաբերյալ:
Օրերս 23-ամյա աստղը շրջել է Նյու Յորքում մարիխուանայի տերևով զարդարված պայուսակով:
Դեռևս ապրիլ ամսին Ռիհաննան հրապարակել էր իր երկրպագուներից մեկի կողմից նվիրված տորթի լուսանկարը: Տորթը պատրաստվել էր հատուկ մարիխուանայի միջազգային օրվա առթիվ` տերևի տեսքով` Ռիհաննային ուղղված շնորհավորական գրառմամբ: