Հայաստանի Մ-19 հավաքականը Թուրքիայում
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ժամանել է Թուրքիա, որտեղ նոյեմբերի 13-ից 19-ը կմասնակցի 2020թ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման խմբային փուլին:
Հայաստանի թիմի մրցակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Ներսիսյան, ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան, ԲԿՄԱ
Պաշտպաններ
Կարեն Մուրադյան, ԲԿՄԱ
Արման Ղազարյան, ԲԿՄԱ
Ստեփան Սահրադյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Ասատրյան, ԲԿՄԱ
Արսեն Գալստյան, «Արարատ-Արմենիա»
Ռադիկ Սարգսյան, ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան, ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան, ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան, ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան, ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան, ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան, ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան, ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արամ Քոլոզյան, ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան, «Ուրարտու-2»
Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ-2»
Անթալիայում թիմին միացել է նաև Երջանիկ Ղուբասարյանը:
Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը
Նոյեմբերի 13․ Թուրքիա - Հայաստան՝ 17:00
Նոյեմբերի 16․ Բուլղարիա - Հայաստան՝ 14:00
Նոյեմբերի 19. Հայաստան - Չեռնոգորիա՝ 16:00