Տեխասցի ամուսիններն ամենաերկարակյացն են ճանաչվել աշխարհում
Ամուսնական զույգը Տեխասից աշխարհում ամենաերկարակյացն է համարվել եւ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում է UPI-ն։
Ամուսինների ընդհանուր տարիքը կազմում է 211 տարի. 106-ամյա Ջոն Հենդերսոնը եւ նրա 105-ամյա կինը՝ Շառլոթան, ստացել են Գինեսի վկայական։
Զույգը հանդիպել է Տեխասի համալսարանում սովորելու ժամանակ, ամուսնացել ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի դարաշրջանում, իսկ 10 տարի հետո տեղափոխվել Լոնգհորն Վիլիջ։
Հենդերսոնները, որոնք դեկտեմբերին նշելու են ամուսնության 80-ամյակը, կարծում են, որ իրենց երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիքը համեստությունն ու միմյանց հանդեպ ջերմությունն է։