«Նա վերածվել էր հրեշի»․ Դեմի Մուրի դուստրերը նրա կախվածությունների մասին
երասանուհի Դեմի Մուրի դուստրերը Ջադա Փինքեթ Սմիթի Red Table Talk հաղորդման ընթացքում խոսել են այն ժամանակահատվածի մասին, երբ մայրը թմրանյութեր էր օգտագործում: Զրույցի ձայնագրությունը տեղադրված է շոուի Facebook-յան էջում:
Դեմին թմրանյութերից կախվածության մեջ լինելու հետ առաջին անգամ հանդիպել է 20 տարեկանում, իսկ վերականգնողական բուժումից հետո նա չի օգտագործել դրանք մինչեւ 40 տարեկան։ Անձնական կյանքում առկա խնդիրը նրան դրդել են եւ դերասանուհին սկսել է ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործել։ Ջադա Փինքեթ Սմիթի հետ զրույցում Տալուլոն խոստովանել է, որ չէր ճանաչում իր մորը․ «Դա նման էր հրեշի վարքագծի։ Ես հիշում եմ միայն անհանգստություն, որն այն ժամանակ ես զգում էի։ Կարծում եմ՝ մայրս ինձ հետ ավելի քնքուշ էր, երբ նա սթափ էր»։
Նա բացատրել է, որ Մուրի մոտ ագրեսիայի դրսեւորման պահեր են եղել, որոնք տխրեցրել են դստերը։ Տալուլան հավելել է, որ նման պահերին նա մոր հետ ստիպված է եղել զրուցել, ինչպես դա կաներ երեխայի հետ։ Աստղի մոյւս դուստրը՝ 31-ամյա Ռումեր Ուիլիսը հաստատել է նրա խոսքերը․
«Շատ տարօրինակ էր։ Նյարդային պոռթկումներ։ Ես հիշում եմ, որ շատ էի տխրել։ Նա այն մայրը չէր, որը մեծ մեծացրել է»։
Աղբյուրը՝ Glamour