Թուրքական կողմը Ռուսաստանին է հանձնել սիրիացի 18 ռազմագերու
Թուրքիան հայտարարել է Ռուսաստանին 18 սիրիացի ռազմագերի հանձնելու մասին, որոնք գերի են վերցվել արաբական երկրի հյուսիսում Անկարային աջակցող կազմավորումների կողմից։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության Թվիթերի էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել էր ռուս գործընկերների հետ բանակցությունների անցկացման մասին ՌԴ-ին 18 սիրիացի ռազմագերիների հանձնելու վերաբերյալ։ Նշվել էր, որ նրանցից երկուսը վիրավոր է եւ բուժօգնություն է ստացել։
Հոկտեմբերի 29-ին Al Arabiya հեռուստաալիքը, հղում կատարելով քրդական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ զինված սիրիական ընդդիմության կազմավորումները գերի են վերցրել սիրիական բանակի զինվորների Թել Թամեր բնակավայրում, որը գտնվում է արաբական հանրապետության հյուսիս-արեւելքում։ Այնտեղ տեղի է ունեցել թուրքական զորքերի եւ թուրքամետ ուժերի բախում սիրիացի ուժայինների հետ։