Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ Սենատին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի պատմական եւ ճնշող մեծամասնությամբ ընդունումից հետո Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ Սենատին կոչ է արել ընդունել բանաձեւը: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով ներկայիս իրականությունն ու ցեղասպանության ու էթնիկ զտումների վտանգը, լինեն դա քրդեր, ռոհինջա կամ Արցախի հայեր, մենք վճռականորեն աջակցում ենք Սենատում ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանն ու ողջունում դրա ընդունման մասին բազմաթիվ սենատորների կոչերը»,- հայտարարել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: