Քիմ Քարդաշյանը երեխաների հետ շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանության ընդունման համար․ հիանալի լուսանկարներ՝ Գառնիից (Լուսանկարներ)
Մոդել եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի իր չորս զավակների հետ Գառնիում արված հիանալի լուսանկարներ է հրապարակել եւ հերթական անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որն ընդունել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:
«Երեկ հիանալի հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը», - հրապարակմանը կից գրել է հեռուստաաստղը։
Քիմի գրառումն ուղեկցվում է անհավանական գեղեցիկ լուսանկարներով, որոնք արվել են հայտնի լուսանկարիչ Ջեկի Նիկերսոնի կողմից՝ Քիմի Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Քիմ Քարդաշյանը հայրենիքում մկրտել է փոքր երեխաների։ Այդ օրն արարողությանը բացի 3-ամյա Սեյնթից, 1-ամյա Չիկագոյից եւ 4 ամսեկան Պսալմից մասնակցել է նաեւ Քիմ Քարդաշյանը, ինչպես նաեւ նրա 40-ամյա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը եւ նրա երեխաները։ Մկրտության ժամանակ Քիմը ստացել է Հեղինե անունը, իսկ Քորթնին՝ Գայանե։