«Քեզ չեն կարող այնքան վճարել, որ կարողանան «բուժել» կոտրված լինելու զգացողությունդ». Վայնոնա Ռայդերը դարձավ 48 տարեկան
Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ պրոդյուսեր Վայնոնա Ռայդերն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նշում է ծննդյան 48-ամյակը: Վայնոնան ֆիլմասերներին հայտնի է «Բիթլջուս», «Ընկերները», «Մկրատաձեռք Էդվարդը», «Ընդհատված կյանք», «Փոքրիկ կանայք», «Դաժան փորձություն», «Ջրահարսները», «Աշունը Նյու Յորքում» եւ այլ հոլիվուդյան նախագծերից: Դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը բազմաժանր են եւ շատ տարբեր: Յուրահատուկ արտաքինի շնորհիվ՝ Վայնոնային հաճախ վստահվել են առեղծվածային հերոսուհիներ:
Նրա մասնակցությամբ ֆիլմերն այսօր շատ ակտուալ կլինի եւս մեկ անգամ դիտել եւ վերհիշել: Վերը նշված ֆիլմերից յուրաքանչյուրն էլ վաղուց գտել է իր լսարանին, բայց այսօր առաջարկում ենք նաեւ վերհիշել դերասանուհու արտահայտած մտքերից մի քանիսը:
«Քեզ չեն կարող այնքան վճարել, որ կարողանան «բուժել» կոտրված լինելու զգացողությունդ»:
«Այն, ինչ հագնում ես, սկսած՝ կոշիկներից, արտացոլում են քո էությունը: Բարձրակրունկներ նախընտրող կանայք եւ սպորտային կոշիկներ նախընտրողները միմյանցից շատ տարբեր մարդիկ են»:
«Երբ սկսում ես հասկանալ, որ նորմալ է կատարյալ չլինելը, շփոթմունքը դառնում է քեզ համար նորմալ մարդուն հատուկ զգացողություն»:
«Դերասանուհի լինելու հայտնի կողմն ինձ համար այնքան էլ լավ չէ այն առումով, որ ես միշտ նախընտրում եմ աննկատ լինել»:
«Որքան մեծանում ես, այնքան ավելի ես կապվում քո «ես»-ին, իսկ մնացածի կարծիքն այլեւս այդքան կարեւոր չի լինում քեզ համար»:
«Բաժանումները բոլորի համար են դժվար, բայց կրկնակի դժվար է, երբ այդ մասին հանրայնորեն են հայտնում»:
«Երբ ավելի երիտասարդ էի, ես մեդիայի սիրելին էի: Լրագրողներն ինձ սիրում էին, բայց սպասում էին, թե երբ եմ մի տեղ սայթաքելու, քանի որ ոչ մի արտառոց եւ սկանդալային բան իմ մասին չէին գտնում»:
«Ես երբեք խորհուրդներ չեմ տալիս, որովհետեւ հետո ինձ պատասխանատու եմ զգալու տվյալ անձի հանդեպ»:
«Ես բախտավոր եմ, քանի որ Թիմ Բարթոնն է հարթել իմ հոլիվուդյան ուղին: Չեմ կարծում՝ Հոլիվուդը կիմանար՝ ինչպես վարվել ինձ հետ, եթե ես չնկարահանվեի «Բիթլջուս»-ում: Ես պարզապես կշարունակեի լինել սովորական աշակերտուհի»:
«Ուզում եմ լինել լավ ընկեր, լավ քույր, լավ մարդ եւ լավ դերասանուհի»:
Լուսանկարները՝ Facebook-ից