«Ես թմրամոլ եմ»․ Ստաս Պիեխա
Հայտնի երգչուհի Էդիտա Պիեխայի ոչ պակաս հայտնի թոռը՝ Ստաս Պիեխան, չի թաքցնում, որ ինքն արգելված դեղամիջոցների հետ խնդիրներ ունի։ Թմրանյութերի հանդեպ սերը կարող էր անգամ կյանքից զրկել արտիստին։ Իսկ վերջերս նա կաթված է ստացել։ Բժիշկները հրաշքով են կարողացել 39-ամյա արտիստին կյանքի վերադարձնել։ Այս մասին նա պատմել է НТВ հեռուտաընկերության «Секрет на миллион» հաղորդման եթերում։
Մշտական շրջագայությունների պատճառով մայրը՝ Իլոնա Բրոնևիցկայան և տատիկը՝ Էդիտա Պիեխան տղային աչքաթող են արել և նրա մոտ թմրանյութերի հանդեպ կախվածություն է առաջացել։ Ստաս Պիեխան դրանք օգտագործել է դեռահաս տարիքում։ Սակայն արդեն 5 տարի է, ինչ հրաժարվել է։
«Ես թմրամոլ եմ։ Նախկին թմրամոլներ չեն լինում։ Լինում եմ մարդիկ, որոնք ապաքինվում են և ժամանակավոր դադարի մեջ են լինում։ Միևնույն է 30, թե 50 տարեկան ես։ Միևնույն է ուղեղիս պաշարը որոշակի է։ Ես կախվածություն ունեմ, - հաղորդման եթերում հայտարարել է երգիչը։ - Ինձ մոտ պոռթկումներ նույնպես եղել են։ Ժամանակավոր դադար նույնպես եղել է, 11 տարի չեմ օգտագործել։ Այնուհետև եղավ պոռթկում։ Ես չհասա թմրանյութերի ներարկումային օգտագործմանը։ Սակայն ես ինձ հասցրի հերթական հիվանդանոցը՝ մինչև վերակենդանացման բաժանմունք։ Ահա դրանից հետո նոր հրաժարվեցի»։
34 տարեկան հասակում Ստասը սրտի կաթված է ստացել։ Դա տեղի է ունեցել հյուրախաղերի ժամանակ։ Այդ օրը երգիչն իրեն վատ է զգացել և ինքն է իրեն ներարկում կատարել, սակայն վիճակը վատթարացել է։ Մոսկվա վերադառնալուց հետո նա հոսպիտալացվել է։ Նա ասել է, որ առողջության հետ խնդիրներն առաջացել են մի ամբողջ փնջի ֆոնին՝ հաբեր, ալկոհոլ և այլն։