Քայլի Ջեններն ու Ստեսի Կարանիկոլաուն կրկնել են Մադոննայի ու Բրիթնի Սփիրսի սկանդալային համբույրը (Լուսանկարներ 18+)
Քայլի Ջենները որոշել է Հելոուինը որոշել է սովորականից ավելի վաղ տոնել․ իր Instagram-ում հրապարակած տեսանյութերում ու կադրերում երեւում է, թե ինչպես է 22-ամյա միլիարդատերը զվարճանում ընկերուհի եւ գործընկերուհի՝ Ստեսի Կարանիկոլաուի եւ այլ բազում ընկերների հետ։
Այդուհանդերձ Քայլին փոփ դիվայի՝ Մադոննայի, 2003թ․-ի MTV մրցանակաբաշխության ժամանակ հանդես եկած կերպարում է, իսկ Սեսին՝ Բրիթնի Սփիրսի։
Այդ իսկ պատճառով աղջիկները որոշել են կրկնել Մադոննայի եւ Բրիթնիի բեմական հայտնի համբույրը։ Ճիշտ է, ի տարբերություն նրանց աղջիկներն այնքան էլ խիստ չեն տարվել դրանով։
Պարզապես համբուրվել եւ ծիծաղել են։ Ամերիկյան կոսմետիկայի թագուհիներն իրենց հետ նաեւ բարձրախոս էին վերցրել, որպեսզի զվարճանան եւ նմանակել 2000-ականների ամենահայտնի երգչուհիներին։
Այնուամենայնիվ Մադոննան չնայած իր տարիքին շարունակում է փայլել բեմում։ Իսկ Բրիթնին հանձնվել է․ նրան վաղուց երգելիս չեն տեսել, բայց լրահոսում լի են նրա անառողջ կենսակերպի եւ գլխի հետ խնդիրների մասին նորություններով։