Սոֆյա Պողոսյանի լուսանկարները՝ հանգստից
Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:
Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Նա կրում է ճերմակ տոպ, ուլտրակարճ ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Կադրն արված է բնության գրկում։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ անգլերեն գրառումը․ «Բնությունը բուժվելու եւ լիցքավորվելու ամենալավ տեղն է»։
Դերասաններ Սոֆյա Պողոսյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, որոնք օրերս հայտնել էին ամուսնության մասին եւ հարսանեկան արարողությունից կադր էին հրապարակել։
Ռոմանտիկ լուսանկարը տեղադրվել էր գեղեցիկ զույգի Instagram-յան էջերում։ Հմայիչ դերասանուհին կարեւոր օրվա համար գեղեցիկ զգեստ էր ընտրել եւ նուրբ շպար։ Հրապարակված կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ Սոֆյան մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկ էրօգտագործել, իսկ հետեւորդները նշել էին, որ զույգը շատ գեղեցիկ է եւ բարեմաղթանքեր են հղել։ «Ինչ սիրուն եք ու լիարժեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհի Օլյա Հակոբյանը։