Բեն Աֆլեքը սեր է փնտրում ծանոթությունների «աստղային» հավելվածում
Դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը իր 47 տարեկան հասակում անձնական կյանքում հաջողակ չէ։ Հոլիվուդյան աստղը դիմել է ծայրահեղ քայլերի՝ ցանկանալով գտնել ընտանեկան երջանկություն։ Այս մասին գրում է PageSix-ը։
Օսկարակիր դերասանի մտերիմ ընկերը պատմել է, որ արտիստը շատ է ճնշված Ջենիֆեր Հարների հետ բաժանությունից եւ երեխաներից առանձին ապրելու փաստից։
Աստղը դիմել է ծայրահեղ քայլերի․ նա գրանցվել է Raya հավելվածում, որը համարվում է կողմնակի մարդկանցից ամենափակ սերվիսներից մեկը։ Հավելվածում «ընդգրկվելն» ունի առանձնահատկություն՝ ամեն ամիս 8 դոլար վճարում։ Raya –յին միանալու համար օգտատերը պետք է հրավիրվի գրանցված մասնակցի կողմից։ Դրանից հետո նոր թեկնածությունը հաստատում է կոմիտեն։
Հավելվածի շարքերում նկատվել են նաեւ Կառա Դելեվինն ու այլ աստղեր, որոնք ցանկանում են իրենց շրջապատից զուգընկեր գտնել։
«Նրան կյանքի վստահելի ուղեկից է հարկավոր, այլ ոչ թե հերթական աստղը։ Այժմ նա կենտրոնացած է երեխաների եւ կարիերայի վրա։ Նրա համար կարեւոր է, որպեսզի տանը կարողանա հանգստանալ եւ պարզապես լինել սիրված մարդ», - հավելել է աղբյուրը։