«Դառը ճշմարտությունն իմանալու ժամանակն է»․ Տիգրան Քեոսայանը ենթարկվել է ընտանեկան բռնության
Հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, որը օրերս հինգերորդ անգամ հայր է դարձել, իր տելեգրամ ալիքում շոկային գրառում է կատարել։ Նա անկեղծ պատմել է Մարգարիտա Սիմոնյանի հետ հարաբերություններում բռնության ենթարկվելու մասին։
«Ինձ ծեծել է իմ քաղաքացիական կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ Ծեծին մասնակցել է նաեւ նրա մայրը՝ Զինաիդան, որը բնակվում է մեզ հետ։ Ամեն ինչ պատահեց այսպես․ Մարգարիտան պաշտոնապես ամուսնանալու հարցում ինձ մշտապես մերժում էր՝ բացատրելով, որ նա պետք է այրի լինի «Спутник» ինֆորմացիոն կազմակերպության բյուջետային կոմիտեում աշխատանքի համար։ Ստիպված էի համաձայնել, քանզի նա համարյա «Ձիեր ու սագեր» ագրոընկերության ղեկավարն է, իսկ ես հասարակ հաղորդավար։ Բոլոր տարիները, որ մենք միասին անցկացրել ենք ես ենթարկվել են կենցաղային բռնության։ Ինչպես նաեւ Մարգարիտան ինձ բռնաբարել է, ինչի արդյունքում մենք երեք երեխաների ծնողներ ենք։, - նշել է ռեժիսորը։
Հրապարակումը շոկի է ենթարկել բոլորին։ «СтарХит»-ը Տիգրան Քեոսայանից հետաքրքրվել է, թե ինչ է նշանակում իր գրառումը։
«Այսօր սա ամենածիծաղելին է։ Գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ տեսա, որ օպերատորին ծեծել է կին քննիչը», - ծիծաղելով պատասխանել է Քեոսայանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Սվետլանա Պետրենկոյին նախկին ամուսինը մեղադրել է հարձակում գործելու մեջ։ Russia Today-ի օպերատոր Ալեքսանդր Կարյուկայի խոսքերով նախկին կինը ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ իբր «պայուսակի բռնակների օգնությամբ խեղդել է նրան», ինչի հետեւանքով նա սկսել է խեղդվել եւ կորցնել գիտակցությունը»։